Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.01.2014 | 00:05

Ամբարիշտներն ուրացան քեզ ճանաչել, ուստի տանջվեցին քո բազկի զորությամբ։ Կարկտի նոր անձրևներով և անդիմադրելի փոթորիկներով հալածվեցին ու ոչնչացան հրով։ Բայց նորահայտ հրաշքն այն էր, որ ամեն ինչ հանգցնող ջրի մեջ կրակն ավելի ուժեղ էր գործում, քանի որ աշխարհը մարտնչում է արդարների համար։ Երբեմն բոցը մեղմանում էր, որպեսզի ամբարիշտների վրա արձակված գազանները չայրվեն, այլ նրանք տեսնեին, որ խուճապի են մատնվել Աստծու դատաստանից։


Իմաստություն Սողոմոնի 16. 16-1

Դիտվել է՝ 2309

Մեկնաբանություններ